ՖՈՏՈ․ «Բոշան դու ես»․ ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը՝ քաղաքացուն․ նախարարի կոչի հետքերով

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել` դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Հայտարարությունը ՀՀ Պաշտպանության նախարարն արել էր սոցցանցի իր էջում, որից հետո մեկնաբանություններում ակտիվ քննարկվում է այդ հարցը և բազմաթիվ օգտատերեր հարցեր էին ուղղում նախարարին, , թե ինչու ՊՆ չի կարող հոգալ այդ ծախսերը, մասնավորապես ստեղծված 1000 դրամների հիմնադրամը։ Այս և նմանատիպ հարցերին Վիգեն Սարգսյանը շատ կոպիտ է պատասխանում։ (տե′ս, լուսանկար 1 և լուսանկար 2)

 

լուսանկար 1

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ պատրաստվում է այդ հաշվեհամարին 1000 դոլար փոխանցել; Այս մասին նա գրառում կատարել նախարարի արված կոչի մեկնաբանություններում։ (տե′ս, լուսանկար 3)

լուսանկար 2
լուսանկար 3

Մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը գրում է, որ այս կոչն էլ բոշության նոր ձև է, ինչին հաջորդում է նախարար Վիգեն Սարգսյանի պատատսխանը՝ «բոշան դու ես»։ (տե′ս, լուսանկար 4)

լուսանկար 4