Խոշոր վթար Սյունիքի մարզում. վիրավորների մեջ է Վայոց Ձորի նախկին մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է:

Նրա առողջական վիճակը՝ ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ Mercedes-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:




Լրահոս