ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանի բացման վերաբերյալ քննարկումներ են ընթանում ՌԴ-ի հետ․ Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում Պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս պահին քննարկումներ անցկացվում են օդային հաղորդակցության վերաբացման շուրջ։

«Այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորություն, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով: Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ, այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում օդային ուղևորափոխադրման հարցով ՌԴ-ի հետ: Ինչ վերաբերում է ցամաքային սահմանների բացման հարցով դեռ քննարկումներ չկան ոչ Վրաստանի, ոչ էլ Իրանի հետ: Դեռևս պահպանվում է նույն ռեժիմն ու սահմանափակումները»,- ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս