ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է Ռուսաստանի շահը. ռուս փորձագետը վերլուծել է ղարաբաղյան պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի վերլուծաբան,  փորձագետ Դմիտրի Պլոտնիկովը ղարաբաղյան խնդիրը դիտում է սոսկ Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից: Նա հրապարակել է մի վերլուծություն, որը վերնագրված է՝ «Հայացք դեպի ապագա»: Ինչ զարգացումներ են հնարավոր հարցը նա վերլուծել է սոսկ Ռուսաստանի շահի տեսանկյունից:

Նրա համոզմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտությունն, անկասկած, բարենպաստ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար, սակայն նրա խոսքով,  դա բնավ չի նշանակում, թե Մոսկվան ցանկացավ տարածաշրջանում փոխել դաշնակցին և Հայաստանի փոխարեն նախընտրեց Ադրբեջանը:

«ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժան մաս, և նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին հենց նախագահ Վլադիմիր Պուտինն է նշել: Ռազմական գործողությունները չեն տեղափոխվել Հայաստանի տարածք, հետևաբար Ռուսաստանը չուներ Հայաստանին ՀԱՊԿ համաձայնությունների շրջանակներում ռազմական օգնություն տրամադրելու օրինական հնարավորություն: Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքի հիմնական մասն, այնուամենայնիվ, մնացել է հայկական կողմի հսկողության տակ, իսկ ռուսաստանցիների հսկողությանն է փոխանցվել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի մի հատվածը: Բաքվում պատերազմից առաջ էլ են գիտակցել Մոսկվայի հետ մերձենալու անհրաժեշտությունը: Հիմա այդ կապերը կդառնան էլ ավելի ջերմ, բայց Հայաստանի մասին այդպես չես ասի: Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք՝ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը Ռուսաստանի հանդեպ առանձապես բարեկամական վերաբերմունք չի դրսևորել: Եվ չնայած դրան, Ռուսաստանը եկել է փրկելու Հայաստանը, բայց և չի ցանկացել հանուն Հայաստանի՝ զոհաբերել լավ կապերն Ադրբեջանի հետ»,- գրում է Պլոտնիկովը:

Վերլուծաբանի համոզմամբ, Ռուսաստանն այս իրավիճակում «պետք է անի առավելագույնը՝ Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս