Նեյմարն ու Մբապպեն հավերժ կմնան ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ. Նասեր Ալ-Խելաիֆի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալը:

«Մենք կարող ենք հպարտանալ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Ես արդեն մոռացել եմ այն, ինչ տեղի ունեցավ չորս տարի առաջ: Մենք արդեն կերտել ենք պատմություն և դուրս ենք թողել հիանալի «Բարսելոնային» մրցաշարից: Մենք ուրախ ենք։ Իսկ Նեյմարն ու Մբապպեն հավերժ կմնան ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ»,- Ալ-Խելայֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:




Լրահոս