ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոն Պիպոյի եղբոր սպանության վայրից քիչ հեռու հայտնաբերվել է հրկիզված մեքենա. ինչ է կատարվել դեպքից հետո. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել է Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձան նոր մանրամասներ։
Մասնավորապես, հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել դեպքից հետո։
Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության դեպքի վայրից մի փոքր հեռու՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է հրկիզված մեքենա, որի մեջ եղել է ինքնաձիգ:

Ըստ նախնական վարկածի՝ վերոնշյալ ինքնաձիգով է սպանվել Դոն Պիպոյի եղբայրը՝ Լալան։

Ապա հետքերը թաքցնելու նպատակով ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները հրկիզել են մեքենան:




Լրահոս