Իտալիան եւ Ֆրանսիան հանդես են եկել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությանն աջակցելու օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի ԱԳ նախարարությունը: Ինչպես նշվում Է, նախարարները հավաստել են, որը պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու լիակատար ինքնիշխանությունը:

«Նրանք համակարծիք են Ռուսաստանի հետ երկխոսության ուղին շարունակելու հանձնառության հարցում՝ պահպանելով եվրոպական ճակատի միասնությունը ընդհանուր պատասխան որոշելիս»,-ասվում Է կոմյունիկեում»:

Դի Մայոն, մասնավորապես, «հույս Է հայտնել, որ Մոսկվան դրականորեն կպատասխանի ճգնաժամի լուծման համար լուրջ եւ կոնկրետ երկխոսություն գործարկելու դաշնակիցների պատրաստակամությանը»:

«Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ անհրաժեշտ Է աշխատել Էսկալացման գալարից խուսափելու համար, որը կնվազեցներ քաղաքական եւ դիվանագիտական նախաձեռնությունների դաշտը»,-հաղորդել Է Իտալիայի ԱԳՆ-ն:

Երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցը եղել Է «երկարատեւ եւ արդյունավետ», ասվում Է հայտագրում: Ռուսաստանը քանիցս հերքել Է Արեւմուտքի եւ Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» հարցում, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ չի պատրաստվում ոչ ոքի վրա հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործում, որպեսզի ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայեն Ռուսաստանի սահմանների մերձակայքում:

ՌԴ ԱԳՆ-ում ավելի վաղ նշել են, որ «ռուսական ագրեսիայի» եւ դրանից պաշտպանվելու համար Կիեւին օգնելու հնարավորության մասին Արեւմուտքի հայտարարությունները ե՛ւ ծիծաղելի են, ե՛ւ վտանգավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս