ՏԻԳՐԱՆ ՄԵԾԸ ԵՎ ՏԻԳՐԱՆ Ս-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Բերդ այցելած Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բերդի ավագ դպրոցի բակում վաստակաշատ ուսուցչուհի Մարուսյա Սաղումյանի արձանի բացման արարողությանը: Նրա որդին` Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, վարչապետին շնորհակալություն է հայտնել հետեւյալ բառերով. «Հատկապես ուզում եմ գլխիկոր շնորհակալություն հայտնել կառավարության նախագահին` Տիգրան Սարգսյանին: Ասել ու ասում եմ` Տիգրան Մեծին արժանի վարչապետ ես»: Տիգրան Սարգսյանն էլ երախտագիտության այս խոսքերը լսել է իրեն բնորոշ  ժպիտով:




Լրահոս