Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան բնակավայրում մայիսի 15-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում, ժամը 10:00-ից մինչև 11:00-ն գործարկվելու է էլեկտրական շչակ:
Մայիսի 15-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում, ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։