ՌԴ և Իրանի արտգործնախարարները հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հեռանկարների շուրջ:

Միաժամանակ, կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել Մոսկվայի եւ Թեհրանի արտաքին քաղաքական համակարգման ձեռք բերված մակարդակի կապակցությամբ։ Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։




Լրահոս