Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հայտնի է Ուելսի ընտրանու հետ խաղի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը և այսօր առավոտյան մարզում է անցկացրել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է հունիսի 8-ից և շարունակելու է մինչև հունիսի 14-ը, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ:

Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում՝ հունիսի 14-ին:

Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:




Լրահոս