27 հարց` հերթական նիստերի օրակարգի նախագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա եւ փոփոխություններ` 020-Ա որոշումներում:




Լրահոս