Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ խաղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է թիմի հայտացուցակը Թուրքիայի և Հայաստանի դեմ խաղերի համար:

Դարպասապահներ՝ Ռոբերտս Օզոլս («Աուդա»), Նիլս Թոմս Պուրինշ («Ռիգա»), Յանիս Բեկշ («Մետա»):

Պաշտպաններ՝ Ռոբերտս Սավալնիկս (ՌՖՇ), Անդրիս Յուրկովսկիս, Անտոնիս Չեռնոմորդինս (երկուսն էլ՝ «Ռիգա»), Մարչիս Օշս, Էլվիս Ստուգլիս, Վլադիսլավ Սորոկինս (բոլորը՝ ՌՖՇ), Դանիելս Բալոդիս, Մաքսիմս Տոնիշևս (երկուսն էլ՝ «Վալմիերա»):

Կիսապաշտպաններ՝ Յանիս Իկաունիկս (ՌՖՇ), Դևիս Իկաունիքս («Յաբլոնեց», Չեխիա), Անդրեյս Ցիգանիկս («Վիձև», Լեհաստան), Ալվիս Յաունզեմս («Վալմիերա»), Էդուարդ Էմսիս («Էգնատիա», Ալբանիա), Քրիստերս Թոբերս («Լեգիա», Լեհաստան), Ալեքսեյս Սավելիևս, Դենիս Մկլնիկս (երկուսն էլ՝ «Աուդա»), Էդուարդ Դաշկևիչս («Ռիգա»), Դմիտրիս Զելենկովս (ՌՖՇ):

Հարձակվողներ՝ Վլադիսլավ Գուտկովսկիս («Ռակուվ», Լեհաստան). Ռոբերտս Ուլդրիկիս (Կամբուր, Նիդերլանդներ), Ռայմոնդս Կրոլիս («Սպեցիա», Իտալիա), Մարկո Ռեգժա («Ռիգա»):

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 16-ին Կարդիֆում կհյուրընկալվի Ուելսի թիմին, իսկ երեք օր անց Երևանում կընդունի լատվիացիներին:




Լրահոս