Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը պատրաստվում է դադարեցնել Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։  Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնում է, որ Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է նախապես վիզա ստանալ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից:

Նշվում է, որ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թ.-ից։




Լրահոս