Քարաթափում Մովսես գյուղում. բեկորներն ընկել են Գազելի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (8 ժայռաբեկոր)․ վնասվել են տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը և հենապատը՝ մասամբ, կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայի անվաթևը և փայտե շինությունը (մոտ 4 քմ). տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։




Լրահոս