Զորի Բալայանն ու լոբբինգը.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է`

Գրող – հրապարակախոս, ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչ Զորի Բալայանը վերջին օրերին զբաղված է նոր վարչապետի թեկնածուի լոբբիստական հարցերով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նա իշխանական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկում է հասարակական դժգոհությունը մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատել ու նրա փոխարեն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ըստ նրա` Օհանյանը պարկեշտ ու ազնիվ մարդ է և կարող է շատ լավ վարչապետ լինել: Ասել է թե` ղարաբաղյան կլանը ևս մեկ ղարաբաղցու է փորձում «փաթաթել» մեր «վզին»: Սակայն Զորի Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում ինքը նման «քարոզով» զբաղված չէ:

«Ես չեմ հասկանում, դուք երեխա ե՞ք, որ նման հարց եք ինձ ուղղում, ես ժուռնալիստ եմ եղել: Ես նման բաներով չեմ զբաղվում: Ինչո՞ւ դուք ինձ չեք հարցնում իմ վերջին երեք հոդվածի մասին»,-հարցադրեց հրապարակախոսը և եզրափակեց զրուցակիցը:

Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս