ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ ձայնագրություն․ Սամվել Բաբայանի հակասական հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները մեզ են փոխանցել մի բացառիկ ձայնագրություն, որը կատարվել էր 2023թ. օգոստոսի 4-ին։ Այնտեղ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սամվել Բաբայանը կտրուկ դեմ է արտահայտվում Աղդամի ճանապարհը բացելուն և կողմ արտահայտվում շարունակաբար դիմանալու մոտեցմանը: Բայց ինչպես միշտ, Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ:

Հենց ձայնագրության օրվա նիստից հետո Բաբայանը քննադատում էր իշխանություններին և առաջ քաշում այն տեսակետը, որ պետք է բանակցել ադրբեջանական կողմի հետ, բացել ճանապարհները: Իսկ երբ իշխանական շրջանում սկսում էին շրջանառվել Ադրբեջանի հետ հանդիպման կամ Աղդամի ճանապարհը բացելու մասին կարծիքներ, Սամվել Բաբայանն ու նրա թիմակիցները սկսում էին ամենակեղտոտ քննադատությունները հնչեցնել իշխանությունների հասցեին:

Տեղի ունեցած իրադարձությունների և ձայնագրությունում տեղ գտած խոսակցության համադրությունից պարզ է դառնում, որ նույնիսկ շրջափակման ընթացքում Արցախում ընթանում էր իշխանության կռիվ, որի ընթացքում ոմանք պատրաստ էին նույնիսկ վնաս հասցնել Արցախի շահերին: Դա էր պատճառը, որ, երբ Արցախի նորընտիր իշխանությունները որոշեցին բացել Աղդամի ճանապարհը, Սամվել Բաբայանն ու նրա թիմակիցները զարմանալիորեն նորից սկսեցին քննադատել իշխանություններին, թեև նրանք անում էին այն, ինչի ջատագովն էին նույն Միասնական Հայրենիքն ու հայաստանյան կառավարման տակ գտնվողները:

Իրականում, սակայն, խնդիրը նրանց իշխանության գալու միակ թեզի ոչնչացման մեջ էր: Ի վերջո ժողովուրդը հոգնել էր շրջափակման հետևանքով ստեղծված վիճակից և այդ պահին կարող էր իշխանության գալ միայն այն անձը, ով պատրաստ էր զիջումների հաշվին բացել ճանապարհները, ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ, ինչը թուլացած ժողովրդին կտար շնչելու, սնունդ, դեղորայք, վառելիք ձեռք բերելու հնարավորություն, իսկ իշխանությունների կողմից այդ քայլին գնալը փակում էր Սամվել Բաբայանի բոլոր ճանապարհները:

Իշխանության համար կռվողներից բարձր գտնվեց միայն Ադրբեջանը, ով լուռ հետևում էր այդ ամենին ու զարմանում նրա վրա, թե ինչպես են իշխանատենչ այդ սուբյեկտները կարծում, որ Աղդամի ճանապարհը բացվելուց հետո խնդիրները կհամարվեն լուծված և արցախահայությունը կվերադառնա մինչբլոկադյան կյանքին: Չէր լինելու այլևս դա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս