«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից քիչ առաջ հայտնեցին, որ «Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։
Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ, ինչպես նախատեսել ենք»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին հայրենական արբանյակը տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։




Լրահոս