Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ կայացրել՝ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Ռոման Վասիլևիչ Սկլյարին, – ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության հաստատումը։




Լրահոս