Ում համար են գրված օրենքները․ ՔՊ-ն անտեսում է օրենքով սահմանված կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հանրությունն անօգուտ սպասում է ՔՊ-ի աուդիտի խայտառակ արձանագրումների քրեաիրավական ընթացքին, ի հայտ է գալիս այլ` նմանատիպ հարց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գոյություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամ ՀՄԴ-ը, որը համաձայն պետական ռեգիստրի տվյալների՝ գործող է, լուծարված չէ և չի գտնվում լուծարման գործընթացում։ Հիմնադրամը գտնվում է Նիկոլ Փաշինյանին պատկանող տան հասցեում` Նժդեհի 29 շենք 15 բնակարանում, այստեղ գրանցված այս հիմնադրամն իր գոյության 11 տարիների ընթացքում ներկայացրել է ընդամենը մեկ հաշվետվություն 2015 թվականի, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, գրեթե չունի նվիրատվություններ և ընդամենը ծախսել է 6.8 միլիոն դրամ ներկա 100֊ավոր միլիոնների փոխարեն։ Բանն այն է, որ այս հիմնադրամը, որպես պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ է համարվում, համաձայն ՀՀ Օրենքի պարտավոր է վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Փաստն այն է, որ հիմնադրամը չի կատարում օրենքով սահմանված պայմանները։

Հետաքրքիրն այն է, որ 2013 թվականին, երբ հիմնադրամը ստեղծվում էր, տնօրենն էր ներկայիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 2018 թվականին Սիմիդյանին փոխարինել է այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով այժմ հանդիսանում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Է․ Մ․




Լրահոս