Փետրվարի 29. այս օրը չորս տարին մեկ է տեղի ունենում. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվար 29 վաթսուներորդ օրն է նահանջ տարում, 306 օր է մնում մինչև տարվա վերջ։ Այս օրն չորս տարին մեկ է տեղի ունենում։

Դեպքեր

1288 – Շոտլանդիան հայտարարում է, այս օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել[1]։
1504 – Քրիստափոր Կոլումբոսը օգտագործում է լուսնի խավարումը վախեցնելու համար թշնամաբար տրամադրված Ճամայկայի հնդկացիներին[2]։
1956 – Պակիստանը հանրապետություն հռչակվեց։

Ծնունդներ

1792 – Ջոակինո Ռոսինի, իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլյան սափրիչ» օպերայի հեղինակը։
1860 – Հերման Հոլերիթ, IBM- ընկերության հիմնադիրներից մեկը (վ. 1929)
1886 – Միքայել Թումանյան,հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ
1892 – Հրանտ Հրահան, հայ գրող, արձակագիր
1928 – Թորոս Թորանյան, սիրիահայ գրող, հրապարակախոս
1936 – Գրիգոր Կիրակոսյան, հայ անվանի տնտեսագետ
1976 – Արթուր Ջանիբեկյան, հայ պրոդյուսեր

Մահեր

1976 – Ռաֆայել Նանուշյան, հայ գծանկարիչ




Լրահոս