ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16 տարի անց մարտի 1-ի 10 դեպքերից որևէ մեկը չի բացահայտվել. Փաշինյանի ստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ն է: 16 տարի է անցել Երևանի արյունալի իրադարձություններից, երբ մայրաքաղաք Երևանի փողոցներում սպանվեցին 10 մարդիկ՝ 8 քաղաքացի, 2 ոստիկան: Մինչ իշխանության գալը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հենց իշխանությունը փոխվի, մարտի 1-ի գործը կբացահայտվի:

Շուրջ 6 տարի է, իշխանություն է փոխվել մեր երկրում, բայց բացահայտում չկա: Դեռ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին,  երբ իրենց գաղտնալսելու առիթով մամուլի ասուլիս էին հրավիրել, ՀՔԾ (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ առաջիկայում մեծ բացահայտումներ են լինելու։

Անցել է 6 տարի այս հայտարարությունից, բայց որևէ բացահայտում այդպես էլ չեղավ: Որևէ պատիժ որևէ մեկը չստացավ: Բայց նույն Սասուն Խաչատրյանը նաև ցուցակի մասին խոսեց, ովքեր պետությունից հանդերձանք էին ստացել, որ խաղաղ ժողովրդի դեմ հարձակվեին:

Սակայն մինչ օրս այս ցուցակից որևէ բան չի բացահայտվել: Այսինքն՝ էլի դատարկ հայտարարություններ էին:

Բայց անգամ այս հայտարարությունից 5 տարի անց չի բացահայտվել մարտի 1-ի 10 սպանվածներից որևէ մեկի սպանությունը: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գնաց և խրոխտ բացում արեց մարտի 1-ին նվիրված արձանի: Այսինքն՝ մարտի 1-ը բացահայտվեց արձան դնելով և վերջ: Էլի խաբեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս