Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվան Փաշինյանին պաշտոնական հրավեր է ուղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան պաշտոնական հրավեր է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հրավիրել էր Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։




Լրահոս