
ՔՊ-ականները օրուգիշեր պատրաստվում են Գյումրիի ընտրություններին։ Անգամ չատ են բացել PR գյումրի, որտեղ հավաքվել են 9 ակտիվ ՔՊ-ականներ, որոնք զբաղվում են ընտրություններից առաջ իրենց թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի PR-ով։
Ընդհանուր չատում ՔՊ-ականները քննարկում են նախընտրական պաստառի դիզայնը և կարգախոսը։
Ինչպես ՔՊ-ականների գրագրությունից երևում է, պաստառի դիզայնը կազմել է ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը, իսկ վերջնական ամեն բան հաստատել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։