ԱՄՆ կօգնի Կիևին Յանուկովիչի փողերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը հերքել է Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող ռազմական օպերացիային ամերիկյան խորհրդատուների մասնակցության մասին լուրերը, տեղեկացնում է «Ъ»-ն: Պետդեպարտամենտի վկայությամբ, ամերիկյան հետախուզական ծառայությունների մի խումբ աշխատակիցներ իսկապես մեկնել են Կիև, սակայն նրանց նպատակն է` աջակցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից արտերկիր տեղափոխված միջոցների որոնմանը:

Կիևում ամերիկյան հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ աշխատակիցների ներկայության մասին հայտնել էր գերմանական Bild am Sonntag թերթը: Անանուն աղբյուրների տվյալներով, գործակալները «ԱՄՆ կառավարության անունից» օգնում են Ուկրաինայի իշխանություններին «զսպել ապստամբությունը» երկրի հարավ-արևելքում և ստեղծել «անվտանգության գործուն համակարգ»:

Թերթի հաղորդմամբ, ամերիկացիները «անմիջական մասնակցություն չեն ցուցաբերում մարտական գործողություններին» և գերադասում են աշխատել բացառապես Կիևում:




Լրահոս