ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ուկրաինայի նոր նախագահի հետ. Բ. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ նահանգները պատրաստ են աշխատել Ուկրաինայի նոր նախագահի և ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի հետ: Այս մասին ասվում է Ուկրաինայի ընտրությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունում, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Հայտարարությունում նշվում է, որ չնայած սադրանքների և բռնության, միլիոնավոր ուկրաինացիներ գնացել են ընտրատեղամասեր, որոնք տեղակայված էին երկրի ողջ տարածում, անգամ արևելյան Ուկրաինայում, ուր Ռուսաստանի կողմից սատարվող անջատողականները փորձում էին ընտրության իրավունքից զրկել ողջ ռեգիոններ:
«Այս ընտրությունները Ուկրաինայի կառավարության կողմից ևս մեկ քայլ էր, որն ուղղված է երկրի միավորմանը, որպեսզի ներկայացված լինեն նրա բոլոր քաղաքացիների իրավունքները, և նրանք համոզված լինեն, որ իրենց ձայնը լսելի է», – ասվում է Օբամայի հայտարարությունում:




Լրահոս