Ուկրաինայում պատժիչ գործողությունների արդյունքում զոհվել է 210 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաիանայի արևելքում ուժային օպերացիայի անցկացման ընթացքում դիահերձարան է տեղափոխվել 210 մարդու դի, որից 14-ը` երեխաներ, հայտնում է Ուկրաիանայի առողջապահության նախարար Օլեգ Մուսիյը:

Նախարարը նշել է, որ երեկվա ընթացքում Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում դիահերձարաներ են տեղափոխվել 50 զոհեր: Նախարարը չի հստակեցրել, թե որքան զոհեր են եղել ուժայինների, աշխարհազորայինների և խաղաղ բնակչության շրջանում, տեղեկացնում է INTERFAX.RU-ը:

Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ուժային օպերացիան սկսվել է ապրիլի կեսերին: Մայիսի 25-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո հակամարտությունն ավելի է սրվել:




Լրահոս