Նմանատիպ նախագիծը լավ կլիներ քննարկվեր. Հ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը համակարծիք էր, որ նախքան խորհրդարանի ամբիոնից այն ներկայացնելը` ճիշտ կլիներ քննարկել:

«Նմանատիպ շատ կարևոր նախագիծը շատ ավելի ճիշտ կլիներ, որ քննարկվեր ինձնից աջ գտնվող հատվածում` ավելի ակտիվ դրսևորումներով, որ հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների և տեսակետների հայտնելու առիթը չլիներ»,- ասաց նա` նկատի ունենալով ընդդիմադիր հատվածին:

Սահակյանի խոսքով` կատարվել է բավական մեծ ծավալի աշխատանք, մինչև մեկ տասնյակ սկզբունքային հարցերում կարողացել են գալ որոշակի համաձայնության, բայց կան  նաև մի շարք խնդրահարույց հարցեր, որ ենթակա են և’ ուշադրության, և’ հետագայում քննարկման: Նա նաև  նշեց, որ սկզբունքային երեք-չորս հարցեր կան, որոնց շուրջ դեռ աշխատել է պետք:

Պատգամավորը չի կարծում, որ դատական նիստին ժամանակին ներկայանալը կարելի է համարել լուրջ մասնագիտական կարողություն: «Չեմ կարծում` էստեղ պետք է լուրջ ջանքեր գործադրել: Ընդամենը պետք է կարգապահությունը բարձրացնել»,- ընդգծեց նա:




Լրահոս