Փրկարարներին հաջողվել է կանխել վտանգը. (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Երևանի փրկարարական վարչության Ավանի բաժնի պետ Հարությունյանը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի թիվ 3/1 շենքից երկաթբետոնե կտոր է կախվել, եւ առկա է ընկնելու վտանգ:Հարությունյանը նաև նշել է, որ կախված կտորն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ բարձրահարկ շենք է, եւ հարևանությամբ կա խաղահրապարակ, ու հնարավոր է` երկաթբետոնե կտորն ընկնի մարդկանց վրա:Կարճ ժամանակ անց դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության Հայաստանի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը` Հակոբյանի գլխավորությամբ:Տեղում պարզվել է, որ շենքի 8-րդ հարկից կախվել է բետոնե կոնստրուկցիա:Փրկարարները հատուկ պարանի միոցով կարողացան շենքի կտուրից իջնել եւ հատուկ տեխնիկայի միջոցով կտրել ամրաններն ու հեռացնել երկաթբետոնե կոնստրուկցիան:




Լրահոս