”Խոսրովի անտառ” պետական արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան: դրանցից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ են, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի, հիմնականում, միջնադարյան հուշարձաններ են, որոնք մեծամասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Այդ մասին նշված է մշակույթի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած փաստաթղթում: Նախարարությունն առաջարկում է ընդունել արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների …