Ժողովուրդ. Սիլվա Համբարձումյանը կշրջի թիկնապահներով Նոյ 19,2011 09:13 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավարարել է գործարար Սիլվա Համբարձումյանի խնդրանքն ու նրան թիկնապահներ հատկացրել: Սյունիքի մարզպետ Լիսկայի կողմից հարձակման ենթարկված Համբարձումյանն այսուհետ կշրջի թիկնապահներով: Իսկ երեկ նրան հրավիրել են ՀՔԾ հարցաքննության` իր հանդեպ կատարվածի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Սյունիքի մարզպետին կանչեցին հարցաքննության Նոյ 19,2011 00:43 Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կանչել են ՀՔԾ եւ հարցաքննել` գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու դեպքի առնչությամբ հարուցված քրգործի հետ կապված: Ըստ ՀՀ օրենսդրության՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ …
Երկրաշարժ Թուրքիայում. Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Նոյ 19,2011 00:14 ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 21.39-ին Թուրքիայի Վան քաղաքից 85 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 2-3 բալ:
Նոյ 19,2011 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետություն փողոցումԵրեւանի տարբեր փողոցներում` անգամ կենտրոնական, կարելի է հանդիպել նման անհասկանալի «գրությունների»: Թե ինչու են քաղաքի տեսքը փչացնող այդ «գրությունները» մնում պատերին փակցված, անհասկանալի է:
Նոյ 19,2011 00:00 ՀԱՐՑ. Մի քանի ամիս է` անձնագրիս ժամկետը լրացել է, ու ես ինչ-ինչ պատճառներով չեմ փոխել: Եթե անձնագրային եւ վիզաների վարչությունում դա տեսնեն, ինձ որեւէ տույժ կամ տուգանք կհասնի՞: Մերի Հունանյան, 28 տարեկան, լրագրող ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձնագրի ժամկետը լրացել է, ու քաղաքացին նույնիսկ մի քանի ամիս չի դիմել նորը ստանալու համար, ապա ոչ մի վարչական տույժի …
Նոյ 19,2011 00:00 ՀԱՐՑ. Եթե ես խնդիր ունեմ հարկային ծառայության աշխատակցի հետ, ապա ո՞ւմ եւ ո՞ւր կարող եմ դիմել: Լսել եմ, որ հարկայինում քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնկրետ պատասխաններ են տրվում: Կխնդրեի մանրամասնել, թե բողոքների, առաջարկությունների դեպքում ուր կարող ենք դիմել: Գայանե Սահակյան, 35 տարեկան, վաճառողուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիները եւ կազմակերպությունները կարող են ՀՀ հարկային մարմիններին ներկայացնել իրենց …
Նոյ 19,2011 00:00 ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Սյունիքի Տաթեւի վանական համալիրը եւ հատկապես տանիքը երբ կբարեկարգվեն: Էլյա Սահակյան, 30 տարեկան, էքսկուրսավար ՊԱՏԱՍԽԱՆ. Տաթեւի վանքի վերանորոգումը եւ ընդհանրապես եկեղեցու հետ կապված բարեկարգման անհրաժեշտ աշխատանքները պետք է իրականացվեն Տաթեւի «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում, դա համալիր ծրագիր է, որը ներառում է նաեւ վանքի վերակառուցումը: Այնտեղ միայն առաջնահերթ տանիքի հարցը չէ, ընդհանուր …
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է Նոյ 19,2011 00:00 Մադոննայի տեսքով անհնար է չհիանալ: Նա 53 տարեկան է, բայց բավականին երիտասարդ է երեւում: Նրա դեմքին կնճիռներ համարյա չկան, սակայն այդ ամենը երգչուհուն տրվում է պլաստիկ վիրաբույժների ջանքերի շնորհիվ: «Կեցցե բոտեքսը»` հաճախ է նշել երգչուհին, բայց նա խոստովանել է, որ էլ չի ուզում կենդանի մումիայի նմանվել, դրա համար էլ դադարեցնելու է հաճախակի սրսկումներն ու կնճիռների …
ԵՍ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԵԻ Նոյ 19,2011 00:00 Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին դեռ շատ մեծ հարցականի տակ է: Մինչ կորոշվի` մենք գնալու ենք Բաքու, թե ոչ, տարբեր սոցիալական կայքերում քննարկվում են հավանական թեկնածուների անունները: «Ժողովուրդ» օրաթերթն էլ ժամանակ առ ժամանակ իր փոքրիկ հարցումներն է անցկացնում` պարզելու համար, թե մեր երգիչներից ովքեր մասնակցելու ցանկություն ունեն: Երգչուհի Անի Արզումանյանը չհերքեց, որ մեծ հաճույքով …
ԳՐԱԳԵՏ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ Նոյ 19,2011 00:00 Երգահան Անուշ Ալեքսանյանը երկար տարիներ է, ինչ տարբեր ժանրերի երգեր է գրում մեր էստրադայի ներկայացուցիչների համար: Իսկ թե ում է համարում գրագետ կատարող, կլսենք հենց իրենից. «Շատ կատարողներ կան, որ նույնիսկ երաժշտական կրթություն չունեն: Կան նաեւ երգիչներ, ովքեր ավարտել են Կոնսերվատորիան, բայց չգիտեն` սոլֆեջիոն ինչ բան է, երաժշտության տեսական առարկան ինչ բան է: Դիպլոմն ինձ …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում