ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ Նոյ 03,2011 00:00 «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է դիմավորել իր հյուրերին: Դեկտեմբերի 3-ին շատ քիչ ժամանակ է մնացել: Մեր ներկայացուցիչ Դալիթա Ավանեսյանն էլ իր «Welcome To Armenia» երգի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանել: Ռեժիսորն է Ռոբերտ Օհանյանը, հագուստների ձեւավորողը` Լիլիթ Մարգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դալիթան ասաց, որ գոհ է մրցույթի նախապատրաստական աշխատանքներից եւ …
ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ Նոյ 03,2011 00:00 Սյուզի Մելիքյանը, ինչպես եւ խոստացել էր, անցել է բուռն գործունեության: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցներից մեկում երգչուհին ափսոսանքով էր նշում, որ ուսման եւ աշխատանքի պատճառով իր երաժշտական կարիերային քիչ ժամանակ է տրամադրում: Բայց քանի որ դուրս է եկել Ազգային Ժողովից, արդեն կարող է բաց թողածն արագ վերականգնել: Նախ մենահամերգ ունեցավ Սայաթ-Նովա համալիրի «Կոլիզեյ» սրահում, օրեր առաջ …
ԹՈՒՐՔԵՐԸ` ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Նոյ 03,2011 00:00 Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերը հիասթափված են այդ պետությունից: Այս մասին հարցազրույցում ասել է այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` ընդգծելով, որ Բեռլինը բավականաչափ ուշադրություն չի դարձնում 3 մլն գերմանաբնակ թուրքերի` հասարակությանն ինտեգրվելու հանգամանքին: Քննադատելով Գերմանիայի իշխանություններին Թուրքիային ԵՄ անդամակցության ճանապարհին չաջակցելու համար` Էրդողանն ասել է. «Գերմանիայի հանդեպ ջերմ վերաբերմունք ունեցող թուրքերն …
5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԵՆ ԳՏԵԼ Նոյ 03,2011 00:00 «Իռլանդիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ երկրի տնտեսության համար լավ լուրեր ունի. երկրի արտաքին պարտքը կկրճատվի եւս 5 միլիարդ դոլարով»,-գրում է The Telegraph-ը: Նախարարի խոսքով` այդ գումարը սխալ հաշվարկների պատճառով չի երեւացել պետական գանձարանում, եւ այդ մասին հայտնի է դարձել պատահաբար:
ԵԿԵՂԵՑԻՆ ԿԳՐԱՆՑԻ Նոյ 03,2011 00:00 Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 5-ից օրենքով կթույլատրվի միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում: Ներկայում լեսբուհիների ու գեյերի ամուսնությունը եկեղեցում օրենքով արգելվում է: Սակայն անգլիական եկեղեցին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր օրհնությունը տալ համասեռամոլներին: Միաժամանակ, եկեղեցականները մտավախություն են հայտնել, որ ապագայում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների համար կարող է օրենք ընդունվել, որով նրանք կկարողանան դատի տալ քահանաներին` ամուսնությունը չգրանցելու …
ԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ Նոյ 03,2011 00:00 ԱՄՆ-ում իրավապահները բացահայտել են թոշակառուներից կազմված խմբավորում, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Միացյալ Նահանգների տարածքում: Թոշակառուների խմբավորումը, որը կազմված է 65-ն անց 4 քաղաքացիներից, պատրաստվում էր պայթեցնել մի շարք կառավարական շենքեր եւ սպանել պաշտոնյաների: Նրանց ձերբակալել են զենք գնելու պահին: Թոշակառուներն արդեն կազմել էին իրենց կողմից մահվան դատապարտված պաշտոնյաների ցուցակը:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԱԹԵՐԹԸ Նոյ 03,2011 00:00 Տիրաժային աուդիտի բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ լավագույն թերթ է ճանաչվել The Wall Street Journal-ը` մոտավորապես 2,1 միլիոն օրական միջին տպաքանակով: Երկրորդ տեղը զբաղեցնում է USA Today-ը` 1,78 միլիոն տպաքանակով, իսկ երրորդը` The New York Times-ը` 1,15 միլիոն տպաքանակով:
«ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԷԻ ԱՆՎԱՆԻ» Նոյ 03,2011 00:00 Երաժիշտ, երգահան, գործիքավորող DerHova-ն (Հարութ Տեր-Հովակիմյանը) ծնվել ու մեծացել է Կանադայում, ծնողները Սիրիայից են` Հալեպ քաղաքից: Թեեւ Հարութը երաժշտական կրթություն չունի, սակայն բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է` Էմմիի եվրատեսիլյան մրցութային երգը` «Ayo», Սիրուշոյի «Եվրատեսիլ»-ի երգը` «Քելե-քելե», Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան», «Լույս խավարում» երգերը, Արփիիի եւ ռեփեր Դավոյի «Իմն ես» երգը… Հիմա Էմմիի «Ayo» երգի …
ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ Նոյ 03,2011 00:00 Հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանն ահազանգել էր, որ գյուղի կենտրոնում սողանքից քանդվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից գյուղ մտնող հատվածի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակն ու երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի ու շատ վտանգավոր: Գյուղապետն ասաց, որ սողանքի վայրում եղել են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Տավուշի մարզպետարանի …
ՍԵՔՍ` ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՐ Նոյ 03,2011 00:00 Իջեւան քաղաքի ծայրամասում` Երեւանյան փողոցի ներքեւում, ոստիկանները անառականոց են բացահայտել: Ընկուզենիներով պատված այդ վայրը, որը համայնքային սեփականություն է, Իջեւանում հայտնի է Պոպոկնուտ անունով, որտեղ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակչուհի Աշխեն Թամրազյանն իր ծանոթ աղջիկներին «հրամցրել» է այցելու տղամարդկանց: Կանայք այդ ծառայության համար հաճախորդներից վերցրել են 4-5 հազար դրամ, որի մի մասը տվել են կավատին: Մեր …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան