ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Մայիս 10,2011 00:00 Ամերիկացի զինվորները Չեխիայում կոտրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված քանդակը։ Վանդալիզմի այս դրսեւորումը տեղի է ունեցել Չեխիայի Չեսկի-Կրումլով քաղաքում: 2 ամերիկացի զինվորականները, ստանալով քաղաքում զբոսնելու թույլտվություն, ուղեւորվում են Կրումլով։ Նրանց ուշադրությունը գրավում է միջնադարյան տան պատից դուրս ցցված մարդկային ձեռքի տեսքով քանդակը։ Հարբած զինվորականները, ձեռքը պոկելով պատից, տանում են այն քաղաքի գլխավոր հրապարակ, որտեղ …
ԱՆԱՆՈՒՆՆ ԱՅԺՄ ԱՆՈՒՆ ՈՒՆԻ Մայիս 10,2011 00:00 Գեղանկարիչ Արշիլ Գորկու կտավներն այժմ ցուցադրվում են Նյու Յորքի «Կակոսյան» պատկերասրահում: Այս ցուցադրությունն առանձնանում է նրանով, որ պատկերասրահում ցուցադրվում է Արշիլ Գորկու 1947թ. ստեղծված անանուն նկարը, որին այժմ տրվել է «1947» անվանումը: Նախկինում անհայտ այս նկարը 64 տարի մնացել է փաթեթավորված եւ պահպանվել լրիվ անվնաս: Այն շատ պատահական կերպով գտնվել է 2010թ-ին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ Մայիս 10,2011 00:00 Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որտեղ ՀՀ ՊՆ «Զորական» համույթն արժանացել է «Վիվատ Պոբեդա» փառատոնի գլխավոր մրցանակին: ԱՊՀ բոլոր երկրներից ընդհանուր առմամբ մասնակցել է 24 համույթ: Սա արդեն 12-րդ անգամն է, ինչ ԱՊՀ երկրների զինվորական երգչախմբերի միջեւ անցկացվում է զինվորական երգի փառատոն: Հայաստանն …
ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ Մայիս 10,2011 00:00 «Հյուսիսային Կորեան Ուսամա բեն Լադենի սպանությունը համարում է անօրինական»,-հայտնում է «Reuters»-ը: Հայտարարության մեջ հատկապես նշվում է, որ ԱՄՆ չուներ համապատասխան ապացույցներ, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերի հետեւում կանգնած է բեն Լադենը: Նրանց կարծիքով` ավելի ճիշտ կլիներ նրան հանձնել դատի: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` «թիվ 1 ահաբեկչի» ոչնչացման գործողությունները Պակիստանում այնքան էլ իրավական չէին: Հիշեցնենք, որ մայիսի …
ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ Մայիս 10,2011 00:00 Կահիրեում սկսել են համապատասխան պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, որոնք հրահրում են միջկրոնական բախումներ: Այդ մասին հայտնել է Կահիրեի արդարադատության նախարար Մուհամեդ Ալ-Գինդին: Մոտակա օրերս դատարանի առջեւ կկանգնի ավելի քան 200 մարդ: Քննության արդյունքում պարզ է դարձել, որ նրանք մասնակցություն են ունեցել քաղաքային քրիստոնեական եկեղեցու` Սենթ Մինտայի վրա հարձակման մեջ: Նման ագրեսիայի պատճառ է դարձել …
ՊԻՆԳՎԻՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է Մայիս 10,2011 00:00 «Արքայազն Ուիլյամը եւ Քեյթը դարձել են շատ փոքրիկ, հազվագյուտ տեսակի պինգվինի տերեր: Նրանցից հետ չի մնացել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը»,-հայտնում «Wall Street» օրաթերթը: Պինգվինի այդ տեսակը գրանցված է «Կարմիր գրքում»: Նրանք հաճախ չեն բազմանում, բայց թագավորական հարսանիքից մեկ շաբաթ առաջ բրիտանական Չեսթեր կենդանաբանական այգու պինգվինները ձագուկ ունեցան, ինչն էլ այգու տնօրինությունը ընկալեց որպես բարի …
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ Մայիս 10,2011 00:00 «Ավստրալիայի կառավարությունը հրատապ միջոցներ է ձեռնարկում` կանխելու երիտասարդ բնիկների` աբորիգենների ինքնասպանությունները»,-հայտնում է «Reuters» գործակալությունը: Երկրի արեւմտյան հատվածում` Քիմբերլիի շրջանում, անցյալ տարվա վերջից ինքնասպանությունների եւ սեփական մարմնին ֆիզիկական վնասվածքներ հասցնելու դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Միջին հաշվարկներով` շաբաթական մեկ անձ ինքնասպանություն է գործում: Աբորիգենների իրավունքների համար պայքարողները մտադիր են քննարկել բնիկների շրջանում աճող ինքնասպանությունների խնդիրը հուլիսին …
ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵԻ Մայիս 10,2011 00:00 Ռեժիսոր Արա Երնջակյանի դուստրը` Լուսինե Երնջակյանը, միանգամից չի ընտրել իր մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Սակայն մեկ տարի ուսանելով այնտեղ` հասկացել է, որ դա ամենեւին էլ իրեն դուր չի գալիս, եւ որոշել է ընդունվել Թատերական ինստիտուտ: Այսօր Լուսինեն երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր է:-Անցած տարի Դուք ստացաք «Արտավազդ» մրցանակ` որպես …
ՄԱՅԻՍՅԱՆ ՎԵՐՀՈՒՇ Մայիս 10,2011 00:00 Վանաձորում այսօր մնացել են Հայրենական պատերազմի մասնակից 46 վետերաններ, որոնց շարքերը հետզհետե նոսրանում են: Ծերունի վետերաններն ամեն օր հավաքվում են, հիշում անցածը, քննարկում իրադարձությունները, խոսում հոգսերից:Մեծ Հայրենականին հայ ժողովուրդը մասնակցել է անօրինակ սխրանքներով: Բազմաթիվ քաջորդիներ իրենց արյան գնով անառիկ են պահել հայրենիքի սահմանները, գրոհել դեպի ֆաշիզմի սիրտը` Բեռլին, եւ այնտեղից դուրս եկել հաղթանակած: Հայկական «Թամանյան» …
ՀԱՄԱԿԱՐԳՆ ԸՆՆԴԵՄ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ Մայիս 10,2011 00:00 Հայաստանի տնտեսության ոլորտում դիրքերի վերաբաշխում է սկսվում: Մամուլի հրապարակումներից ու տարբեր գործարարների հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ առաջնային թիրախը, որի գլխին սեւ ամպեր են կուտակվում, գործարար Սամվել Ալեքսանյանն է: Այդ գործարարի բիզնեսին հարվածելու նպատակի մասին անուղղակի հայտարարվեց «Սթար» սուպերմարկետի նոր սեփականատիրոջ ներկայացման կապակցությամբ կազմակերպված ասուլիսում: Նոր սեփականատերը, որի անունն ինչ-ինչ պատճառներով գաղտնի է պահվում, մտադրություն …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան