ԿՐԿԻՆ ԿԱՐԿՈՒՏ Մայիս 06,2011 00:00 Նախօրեին` երեկոյան ժամը 18-19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի պատճառով տուժել են Արագածոտնի մարզի 21 համայնքների ցանքատարածություններն ու այգիները, կոտրվել են մի քանի ջերմոցների ապակիներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հակակարկտային կայանի սպասարկման տարածքում են եղել տուժած համայնքներից միայն երեքը` Ագարակը, Աղձքը եւ Փարպին:Վնասի չափի հստակեցման նպատակով հանձնաժողով է ստեղծվելու:
ԸՆԴԱՄԵՆԸ 145-Ը Մայիս 06,2011 00:00 Կառավարության նիստում որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց տրամադրել 25 հազարական դրամ թոշակ` այն հավելելով կենսաթոշակին:Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հետաքրքրվեցինք, թե ներկայում քանի վերապրող կա Հայաստանում: Պարզվեց, թանգարանին այդ տեղեկատվությունը տրամադրել է սոցիալական ապահովության նախարարությունը` 145 մարդ: Իսկ այդ կատեգորիայի մեջ մտնում են այն մարդիկ, որոնք ծնվել են Արեւմտյան Հայաստանում:
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է Մայիս 06,2011 00:00 Երեկ` ժամը 10.30-ից, բացօթյա առեւտրով զբաղվողները, կառավարության շենքի մոտ հավաքված, անհամբեր սպասում էին ղեկավարությանը: Հորդառատ անձրեւը որքան էլ «փորձում» էր խոչընդոտել ժողովրդին, միեւնույն է, նրանք «անդրդվելի» էին եւ իրենց տեղից չէին շարժվում: Առեւտրականները սրտատրոփ սպասում էին, իսկ կառավարությունում այդ ժամանակ քննարկում էին Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների …
ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՆԱՐԱՏ ԿԱԹԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ Մայիս 06,2011 00:00 Կառավարության նիստը, ներկա լրագրողների տպավորությամբ, արագացված ռիթմով էր, եւ վարչապետն էլ ասես իրեն նման չէր, շտապողական տրամադրության մեջ էր, անգամ սովորական դարձած հավանության արտահայտությունների մեջ էր ժլատ: Իսկ եթե ըստ էության, ավելի սոցիալական ուղղվածության նիստ էր` միասնականացվում է կենսաթոշակային ոլորտի օրենսդրությունը, աջակցում են համայնքներին: Սոցիալական բարդ կացության մեջ ապրող հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող կենսաթոշակային օրենսդրությունը …
ՀԵՐԹԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ Մայիս 06,2011 00:00 Բենզինը կրկին թանկացել է ու կրկին` 10 դրամով: Երեկվանից այդ վառելիքի «Ռեգուլյար» տեսակի մեկ լիտրը վաճառվում է 450, «Պրեմիումը»՝ 480, իսկ «Սուպերը»` 500 դրամով: Այսպես հայկական շուկան սկսեց արձագանքել համաշխարհային շուկայի միտումներին: Նկատենք, որ վերջին օրերին աշխարհում բենզինի մեկ տոննայի գինն աճել է մոտ 60 դոլարով:
ԴԵՌ ՉԵՆ ՊԱՏԺՎԵԼ Մայիս 06,2011 00:00 Ընտանեկան նպաստի համակարգում «լրջագույն փոփոխություններ» խոստացող նախարար Արթուր Գրիգորյանը խոստացավ նաեւ առաջիկայում լրագրողներին ներկայացնել, թե 2010 թվականի նոյեմբերից քանի նպաստառու են «զտել»: Մինչ այս, ցավոք, ոչ ոք, ոչ մի աշխատակից պատասխանատվություն չի կրել, սրանից հետո ոչ միայն գումարներն են վերադարձնելու, այլեւ իրավական պատասխանատվություն են կրելու: Իսկ ինչ վերաբերում է «լրագրողների սիրելի Վազգեն Խաչիկյանին», նախարարն ասաց, …
ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ Մայիս 06,2011 00:00 Նոյեմբերյանի սոցիալական ծառայության բաժնի առաջ առավոտից հերթեր են: Հերթերն այնքան մեծ են, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի առաջին հարկում (սոցապն այստեղ է տեղակայված) ճանապարհը գրեթե փակ է: Կենսաթոշակային բնագավառում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված` թոշակառուների մասնակցությամբ ճշտվում են նրանց ներկայացրած փաստաթղթերում առկա տեղեկությունները: Տարեց եւ հիվանդ մարդիկ դժգոհում էին, որ հեռավոր գյուղերից Նոյեմբերյան քաղաք հասնելու …
ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ Մայիս 06,2011 00:00 Մայիսի 29-ին Իջեւանում կկայանան ավագանու արտահերթ ընտրություններ: Թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի մայիսի 11-ից, սակայն նախընտրական պայքարն արդեն թեժացել է: Գործի են դրվում նաեւ անօրինական միջոցներ: Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ Իջեւանի ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանն իր մոտ է հրավիրել ենթականերին եւ պատվիրել ներկայացնել ցուցակներ: Դրանցում ընդգրկված անձինք պետք է առաջիկա ընտրություններում պաշտպանեն …
ԵԹԵ ԿԱ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԼՈՒԾՎԻ Մայիս 06,2011 00:00 ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԹՂԹԻ ՎՐԱ Մայիս 06,2011 00:00 Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական խոստման համաձայն` Լոռու մարզի Արեւաշող գյուղի խմելու ջրի ցանցը պետք է վերանորոգվեր, մինչդեռ աշխատանքները դեռեւս սկսված չեն:Արեւաշող գյուղը Լոռու մարզի գեղեցիկ բնություն ունեցող համայնքներից է, սակայն գեղեցիկ բնություն եւ սրտաբաց բնակչություն ունենալուց զատ, ունի նաեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ: Առաջնային խնդիրներից է խմելու ջրի եւ ոռոգման ցանցերի անմխիթար վիճակը: Մասնավորապես, խմելու ջրի …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան