ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ Հուլ 05,2012 00:00 ՀՀԿ-ական պատգամավոր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հետ կկանգնի՞ իր հրաժարականից, թե՞ որոշ ժամանակ անց կնշանակվի մեկ այլ պաշտոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը դժվարացավ կանխատեսումներ անել: «Կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը, խորապես հասկանալով թե՛ հասարակության պահանջը, թե՛ ստեղծված իրավիճակը, իր այս քայլով ստեղծեց նախադեպ, որ այլեւս որեւէ թիկնազորի անդամ երբեւիցե …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 05,2012 00:00 ԴԻՄԵԼ ԵՆ Հուլիսի 4-ին ԱԺ 4 խմբակցությունների` ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարները պաշտոնապես դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`առաջարկելով սեղմ ժամկետներում խորհրդարանում կազմակերպել հանդիպում «Հարսնաքար»-ի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով: ՄԱՆԴԱՏԸ ԴՆԵԼԸ ՔԻՉ ԷԵրեկ, մինչ Ազգային Ժողովում տեղի …
ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԸ Հուլ 05,2012 00:00 «Հարսնաքար» ռեստորանում կատարված ոճրագործությունից հետո կրկին քննարկման թեմա է դարձել Հայաստանի Ազգային Ժողովի որակը, մասնավորապես՝ այն փաստը, որ Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստումներին, կրկին խորհրդարան բերեց կրիմինալ-օլիգարխիկ տարրերին: Պարզվում է՝ նման մարդիկ ԱԺ են բերվել ոչ թե պատահաբար, այլ համապատասխան առաքելությամբ: «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս առումով բավական ուշագրավ մանրամասներ պատմեցին ՀՀԿ խմբակցության կազմի ձեւավորման վերաբերյալ: Բանն …
3 ՍԵՆՅԱԿՈՎ Հուլ 05,2012 00:00 ԱԺ նոր մասնաշենքի չորրորդ հարկում այս օրերին անասելի շինարարական եռուզեռ է. բանն այն է, որ թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր դարձած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որոշել է հիմնովին վերանորոգել իր ապագա աշխատասենյակը: Նա իրենով է արել միանգամից 3 աշխատասենյակ, ու հիմա բանվորները քանդում են շենքի միջնորմ պատերը՝ այդ տարածքն իրար միացնելու եւ ՍԱՍ-ի Արտակի աշխատասենյակն ընդլայնելու …
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ Հուլ 05,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է էթիկայի հանձնաժողովի անդամների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի բոլոր վեց անդամներն էլ ներկա են գտնվել այդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր: ԱԺ նախագահի խոսնակ Գ. Պողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց նորաստեղծ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման փաստը:
ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԷՐ Հուլ 05,2012 00:00 «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տեսարանի ականատես եղավ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն իր գործընկերներից Ռուզաննա Կարապետյանի հետ շրջում էր ԱԺ շենքում՝ ծանոթացնելով շենքի կառուցվածքին, աշխատակազմի, մյուս պատգամավորների, բնականաբար, նաեւ ՀՀԿ խմբակցության սենյակներին ու ճաշարանին: Տեղեկացնենք, որ Կարապետյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակով, իսկ մինչ այդ եղել է Գ. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրենը:
ՀԵՏԸՆԹԱՑ Հուլ 05,2012 00:00 Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղական համայնքն օր օրի դատարկվում է: Այն Ադրբեջանի հետ ունի 1 կմ պետական սահման ու Երեւանից հեռու է 229 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 89 կմ: Այգեձորի համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ 2000թ. այնտեղ բնակչության թիվը 2752 էր, իսկ այս պահի դրությամբ՝ 2528: Ընտանիքների թիվը կրճատվել է 146-ով, նախկին 796-ի փոխարեն համայնքում այսօր …
ԾԵՓԱՄԱԾԻԿՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ՀՅՈՒՐԻՆ Հուլ 05,2012 00:00 Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին երեկ ԱԺ-ում դիմավորել են բավական հետաքրքիր միջավայրում. այս օրերին խորհրդարանում հատկապես նորընտիր պատգամավորները հիմնովին վերանորոգում են իրենց աշխատասենյակները, ինչի հետեւանքով ԱԺ ուղեգորգը միջանցքներից հանվել է՝ տեղը զիջելով զանազան շինարարական նյութերի: Ի դեպ, եվրոպացի հյուրի հետ հանդիպումը կայացավ ԱԺ դահլիճում, ընդ որում ելույթ ունեցան միայն պարոն Ռոմպոյն ու Հովիկ Աբրահամյանը: …
ԹՈՒՐՔԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎՈՒՄ Է Հուլ 05,2012 00:00 Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մինչեւ մեր երկրում լեգիտիմ իշխանություն ու նախագահ չլինի, երկրում դեռեւս կշարունակեն մարդկանց ծեծել ու սպանել:-Պարո՛ն Եղիազարյան, օր օրի Ջավախքը հայաթափվում է, ինչի մասին ահազանգերը գնալով ահագնանում են: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:-Ուրեմն մեր թշնամին ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել, …
Հուլ 05,2012 00:00 Այս տարվա մարտին Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ ՀԺԱՄ կուսակցությունը փաստացի ինքնալուծարվեց՝ միանալով ՀՀԿ-ին: Նույնիսկ դրա նախագահը՝ Վահրամ Մկրտչյանը, ընդգրկվեց ՀՀԿ ցուցակ՝ պատգամավոր դառնալու խոստման դիմաց: Բայց ՀՀԿ-ն նրան անտեսեց, ինչի արդյունքում Մկրտչյանը չդարձավ պատգամավոր, չկա նաեւ նրա կուսակցությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա վստահեցրեց, որ ինքը ստացել է համագործակցության առաջարկ, բայց …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան