Հուլ 03,2012 00:00 «Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ մատը բանակին չկպցնեն: Վերջին անգամ եմ ասում ու զգուշացնում եմ: Ախրաննիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն»: Յուրի Խաչատուրով azatutyun.am Ցավոք, Խաչատուրովի սպառնալիքն ուշացած է: Թեեւ ո՞վ գիտի, թե ախրաննիկների, սափրագլուխների հաջորդ զոհի անունը երբ հայտնի կդառնա: Կարեւորը նման մարդկանց ուղղելն է, իսկ ավելի ճիշտ՝ հասարակությունից մեկուսացնելը: Այլապես …
Հուլ 03,2012 00:00 «Գագիկ Ծառուկյանն ասես մատնոցների նման այս երեք նախագահներին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկն ում տակն է»: Հմայակ Հովհաննիսյան «Առավոտ» Եթե մինչ այս ԲՀԿ ղեկավարին հաջողվել է ՀՀ հին ու նոր նախագահներին ուզածի պես պտտեցնել, ուրեմն կեցցե: Իսկ ինչ վերաբերում է ակնարկված շարիկին, ապա այն դեռ կշարունակի պտտվել՝ ի հայտ գալով միայն նախագահի ընտրություններից առաջ: …
Հուլ 03,2012 00:00 «ՀՀԿ-ն արգելելու, մարդկանց վրա ըմբոստանալու կուսակցություն չէ»: Գալուստ Սահակյան yerkir.am Գալուստ Գրիգորիչը Հանրապետականի հնաբնակներից է համարվում, բայց մինչեւ հիմա չի ուզում համոզվել, որ իշխող կուսակցությունը երբեմն նաեւ բռունցքը սեղանին խփելու կարողություն պետք է ունենա: Այլապես ստիպված ենք նորից եզրակացնել, որ ոչ թե օլիգարխներն են ենթարկվում իրենց հարազատ կուսակցությանը, այլ ՀՀԿ-ն է հնազանդվում նրանց: Մի՞թե ամեն …
ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ Հուլ 03,2012 00:00 «Չենք լռելու»-ն պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` «Հարսնաքար» անունով սպանդանոցը եւ վաճառքից ստացված գումարը փոխանցել Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:
ԴԵՄԸ ԿԱՌՆԵ՞Ն Հուլ 03,2012 00:00 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գնահատմամբ` «Հարսնաքար»-ում տեղի ունեցածն օրենքն արհամարհելու արդյունք է. «Իմ կարծիքով՝ դա հիմարության եւ անդաստիարակության արդյունք է, զոռբայության արդյունք է: Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք»: Նա նշել է, որ առաջիկայում վերացնելու են օլիգարխի թիկնապահների ինստիտուտը. «Թող ազնիվ աշխատեն եւ թիկնապահի կարիք չեն ունենա»:
ՆՈՐ ԽՈՍՆԱԿ Հուլ 03,2012 00:00 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Հուլ 03,2012 00:00 «Ցանկացած հարց պետք է լուծվի օրենքի եւ օրինականության շրջանակներում, եւ որքան վատ երեւույթ է զոռբայությամբ ու բռունցքներով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան, որը երբեւէ չի կարող խրախուսվել»,-Tert.am-ին ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցադրմանը, որ ոմանք մեր երկրում անարդար իրականության վրա ուշադրություն հրավիրելու փորձ են համարում «Հարսնաքար» այցելած եւ այն պայթեցնելու …
ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ Հուլ 03,2012 00:00 «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, ինչը նշանակում է, որ նա դատարանում պատրաստվում է ինքնուրույն իրականացնել իր շահերի պաշտպանությունը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանից: Հիշեցնենք, որ հուլիսի մեկի գիշերը Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով եւ ճամպրուկով, որի մեջ պայթուցիկ է եղել, մտել …
ՎԱԽԻ ՄԵՋ Հուլ 03,2012 00:00 «Մեր հասարակության ամենամեծ ցավը տարբեր վախերն են: Վախ, որ դու կհայտնվես դատարանում, եւ քո հանդեպ կլինի անարդար վճիռ: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ պետավտոտեսուչն ապօրինի ձեւով կխոչընդոտի քո երթեւեկությանը: Վախ, որ դու քո վերջին թոշակը չես ստանա, կամ այն չի հերիքի եւ այլն,-երեկ ասել է ՄԻՊ կարեն Անդրեասյանը՝ նշելով,-վախը պետք է ունենա իշխանավորը …
ՆԵՄԵՑԱՍԻՐԱԲԱՐ Հուլ 03,2012 00:00 «Դեպքը կատարվելուց անմիջապես հետո մենք այն դատապարտել ենք: Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզնից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք եւ պետք է օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե սպա: Լավ է, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունը եւս այդ տեսակետին է,-անդրադառնալով «Հարսնաքար»-ի դեպքին՝ երեկ ասել է ՀՀ …
04 Հունիս 21:04 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անշարժ գույքի շուկայում աղետ կլինի` պայթուն է հասունանում. ինչ է մանրամասնում տնտեսագետը
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
04 Հունիս 21:04 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անշարժ գույքի շուկայում աղետ կլինի` պայթուն է հասունանում. ինչ է մանրամասնում տնտեսագետը
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը