Նոր նշանակումներ դատական համակարգում Նոյ 07,2012 20:16 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գևորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և …
ՄԻՊ դիմումը մերժվել է Նոյ 07,2012 20:11 Դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Արդարադատության նախարարությունից մերժվել է: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, հոկտեմբեր ամսին “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գրիգոր Գրիգորյանի կինը ՄԻ պաշտպանին դիմում է ներկայացրել՝ խնդրելով Պաշտպանին միջնորդել իր ամուսնուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցում, քանի որ ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկում Գրիգորյանը համապատասխան բուժում չի ստանում: “Դատապարտյալի խնդրի կապակցությամբ …
Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է Նոյ 07,2012 19:14 Այսօր՝ նոյեմբերի 7-ին իր ծննդյան 55-րդ տարեդարձն է տոնում ազատամարտիկ, “Սասուն” ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանը ծնվել է 1957-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում: 1989-ին Հրազդանում կազմավորում է “Սասուն” կազմավորական ջոկատը։ Մարտական սխրանքի համար Միքայելյանը պարգևատրվել է ԼՂՀ “Մարտական երախտագիտություն” և “Արիության” մեդալներով, ստացել է փոխգնդապետի կոչում։ Հետագա գործունեության ընթացքում էլ հոգով մնալով հայրենիքի …
Սեվան-Երեվան ճանապարհին Ֆոլկսվագենը գլորվել է ձորը, վարորդը զոհվել է Նոյ 07,2012 18:26 Այսօր, ժամը 17.03-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում “Ֆոլկսվագեն գոլֆ” մակնիշի 20 TV 146 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:
Նոյեմբերի 8-ին պասվում է առանց տեղումների եղանակ Նոյ 07,2012 18:20 Նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 09-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 10-12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին ցերեկը կնվազի` 8-10 աստիճանով:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Նոյ 07,2012 18:12 Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում: Ոստիկանական այս մեքենան առաջին իսկ տպավորությունից քաղաքացիների շրջանում ծիծաղ, շատերի մոտ էլ զարմանք է առաջացնում: Ինչո՞ւ է ոստիկանական մեքենայի վրա գրված ռուսերենով, ե՞րբ ենք վերջ տալու մեր օտարամոլությանը:
Հուշարձանները վերադառնալու են իրենց ծննդավայրեր Նոյ 07,2012 18:09 ՀՀ մարզերից Երևանի պատմության թանգարան բերված հուշարձանները պետք է վերականգնված և իրենց նախնական գտնվելու վայրերը տեղափոխված լինեն մինչև 2016թ։ Այս մասին Երեւանի պատմության թանգարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը։ Նա նշել է, որ տեղափոխված հուշարձաններն արդեն վավերագրվել …
Պարզունակ քայլ է եվ ակնհայտ՝ որտեղ մշակված. Շարմազանով Նոյ 07,2012 17:58 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքում է կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկությանը, որի հեղինակը “Բարգավաճ Հայստանն” է: “Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ …
Գողություններ կատարած կանայք հայտնաբերվել են Նոյ 07,2012 17:55 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին: Ինչպես տեղեկանում ենք polis .am-ից, նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից …
Երեվանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերում Նոյ 07,2012 17:50 “”Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ուղարկել Երևանի այգիներում օրինախախտումների և այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաև փոխանցվել է ԶԼՄ-ներին: Այդ թվում էր նաև Խանջյան 20 հասցեում գտնվող վերջերս փլուզված ապօրինի շենքը: Գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է …
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
29 Հուլիս 13:16 «Շեֆդ ոչ միայն դավաճան է, այլ նաև հիվանդ ու մոլագար»․ Գևորգ Պապոյանի քեռին՝ Փաշինյանի մասին
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16