ԿՌՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՂՋԻԿՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ Մար 21,2013 00:00 Մարտի 14-ին Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում գտնվող «Հայր եւ որդի Երիցյաններ» խանութի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ծեծկռտուքի մասնակիցների մեջ է եղել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Վանիկ Թանգամյանի եղբայրը: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «Հայր եւ որդի Երիցյաններ» խանութ: Թեեւ խանութի աշխատակիցներից շատերը տեղյակ էին կատարվածից, սակայն չցանկացան խոսել: …
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽՈՐՆ Է Մար 21,2013 00:00 ՀՀ ՍԴ-ն նախագահական վերջին ընտրությունների վերաբերյալ իր որոշման մեջ նաեւ ուշագրավ քաղաքական ձեւակերպումներ էր մտցրել. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է` պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման միտումներով»: Պարզվում է` այդ ձեւակերպումներին համամիտ են նաեւ ՀՀԿ-ականները: Միայն թե ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Այդ …
ՊԱՏԺԵԼ ԵՆ Մար 21,2013 00:00 Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը հերթական անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության ՀՀ արդարադատության խորհրդի 2013թ. փետրվարի 28-ի որոշմամբ: Նրան հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Ըստ Արդարադատության խորհրդի՝ դատավորը 2012թ. թույլ է տվել նյութական օրենքի նորմի, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԳՆԱ Մար 21,2013 00:00 Երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը բավական ոգեւորեց ԱԺ դահլիճում նստածներին. այն աստիճան, որ նրանք երկար ժամանակ չէին կարող զսպել իրենց ծիծաղը: Փոստանջյանը նախ ողջունեց «հեղափոխական կառավարությանը» եւ վարչապետին հարցրեց. «Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից… Ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ի բանտախցում գտնվող Սերժ Սարգսյանի վերաբերյալ, …
ԶՈԼՅԱՆԸ ՉԻ ՄԱՐՍԻ Մար 21,2013 00:00 Ինչպես երեւում է, մարտի 15-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ելույթը դուր չի եկել իշխանավորներին: «Ուրբաթ օրվա երեկոյան հանրահավաքի ելույթից հետո երկուշաբթի առավոտյան զանգ եղավ, ինձ հրավիրեցին ԱԱԾ: Խնդրել եմ գրավոր ուղարկել ծանուցագիր` հասկանալու, թե ինչ կարգավիճակով եմ հրավիրված: Մինչեւ հիմա ծանուցագիր չեմ ստացել: Ենթադրություններ ունեմ, …
ՈՎ ՏԵՐԱՎՈՐ, ՆԱ ԶՈՐԱՎՈՐ Մար 21,2013 00:00 Աբովյան 3 եւ 3/1 հասցեների 7 սեփականատերեր դատի են տվել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դիվելոփեր» ՍՊԸ-ին՝ դատարանից պահանջելով դադարեցնել Աբովյան 3 (ԱՕԿՍ-ի շենք) եւ 3/1 հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքերից մոտ 80 սմ հեռավորության վրա քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցվող բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Այսօր տեղի կունենա տվյալ գործով դատական 2-րդ նիստը: «Ի պատասխան հայցվորների հարցումների՝ …
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ Մար 21,2013 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մոնիթորինգի է ենթարկել ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծերն ու պարզել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անցած 5 տարիներին 400 փոփոխություն է կատարել գործարարությանն առնչվող հարկային օրենսդրության մեջ: «Օրենքները հաջող են այնքանով, որքանով քիչ են ենթարկվում փոփոխությունների»,-ասաց նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` փոփոխությունների նման առատությունը գնահատելով խիստ բացասական: Ի պատասխան՝ վարչապետն …
ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ Մար 21,2013 00:00 Երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալը կարծում է, թե իր դեմ մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը փոքրագույն մասնիկ են, ուստի պետական լիազոր մարմից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահատել իրական պատվիրատուին կամ պատվիրատուներին: Փաստաբանը նաեւ ասաց, որ իրենց կարծիքով՝ իրական մեղավորները գտնվում …
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍՈ՞ՒՏ, ԹԵ՞ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ Մար 21,2013 00:00 Իր վերջին ասուլիսում անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանը` ի թիվս այլ վիճահարույց պնդումների, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հինգ տարվա ընթացքում, ինչ ես ձեւավորել եմ կառավարություն, իսկ մեր կառավարությունը բաղկացած է 19 հոգուց` 18 նախարար՝ գումարած վարչապետ, ես 20 փոփոխություն եմ արել: Օրինակ՝ որեւէ մեկը մտածո՞ւմ էր, որ այդքան փոփոխություններ են եղել: Ո՛չ: Ինչո՞ւ, որովհետեւ առավոտից երեկո բոլոր …
ՎԵՐՋԱՊԵՍ ԱՅՑԵԼԵՑ ԱՄՈՒՍՆՈՒՆ Մար 21,2013 00:00 Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի կինը` Նոնա Հակոբյանը, մեկ ամիս 5 օր հետո վերջապես կարողացել է այցելել ամուսնուն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նոնան, ում ասելով՝ ինքն ամուսնու հետ ազատ չի կարողացել խոսել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում. «Մեր կողքին ոստիկան կար կանգնած, եւ ես չկարողացա ամուսնուս հետ ազատ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում