ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ Հուն 18,2013 00:00 «Ժողովուրդ»-ը դեռեւս 2012թ. նոյեմբերի 23-ի համարում անդրադարձել էր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում ստեղծված խնդրին: Հիշեցնենք, որ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որեւէ բացատրության 35 բանվորի ազատել էր աշխատանքից, որից հետո ազատված աշխատակիցներից շատերը դիմել էին աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ՝ հայտնելով, որ ոտնահարվել են իրենց իրավունքները: Գրասենյակից ասել էին, որ պատասխանը կլինի …
ԽԼԵՑԻՆ Հուն 18,2013 00:00 2012թ. հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ավան վարչական շրջանում 81 համարի երթուղու վարորդներին արգելում են աշխատել կամ, ինչպես ասում են, «գիծ» դուրս գալ: Վարորդները պատմել էին, որ ծեծով ուղեկցված միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Արայիկի եւ վարորդներից մեկի՝ Սմբատի միջեւ, ինչի հետեւանքով թիկնապահը «մատ էր թափ տվել» վարորդների …
ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ Հուն 18,2013 00:00 Եթե նախագահի թեկնածուների մեծ մասին դիտարկենք որպես իշխանության դրածոներ, որոնք իշխանության պատվերով Հայաստանում ընտրությունների ինստիտուտի արժեզրկման առաքելություն են իրականացնում, ապա կտեսնենք, որ թեկուզեւ առաքելությունն իրականացված է, սակայն սա էլ Սերժ Սարգսյանի ուզած պատկերը չէ: Հաշվարկներն այնքան էլ չեն արդարացվում:Թեկնածուներ ունեցանք, մնում է՝ ռազմավարությունը: Ի՞նչ ռազմավարություն են ընտրել նախագահացուները:Գլխավոր դերակատար համարվող Սերժ Սարգսյանն այս անգամ այլ …
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՇԻԱՑՐԻՆ, ԻՐԵՆՔ ԷԼ ՀԵՏ ՔԱՇՎԵՑԻՆ Հուն 18,2013 00:00 Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր կուսակցությունն ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ, ասաց՝ բոլորն էլ «դրածոներ» են, եւ ինքը չի պատրաստվում նրանցից որեւէ մեկին սատարել:-Պարո՛ն Կարապետյան, փաստորեն, Դուք էլ որոշեցիք նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրել: Ի՞նչն է պատճառը, որ մի քանի տարվա պայքարից հետո նահանջեցիք:-Խարդախ գործի մեջ չենք ուզում խառնվել, …
Հուն 18,2013 00:00 Մինչ հայաստանաբնակները զբաղված են ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 անձնավորություններին միմյանցից տարբերակելու դժվարին գործով, ողջ աշխարհը քննարկում է հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության թեման՝ փորձելով պարզել, թե ով, ինչու, ինչ զենքով սպանեց նրան: Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրեական հեղինակությունները շտապում են Թիֆլիսի տոմս գնել, որպեսզի մասնակցեն Դեդ Հասանի …
Հուն 18,2013 00:00 Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե առաջադրված ՀՀ նախագահի 8 թեկնածուներից ում է սատարելու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ասաց՝ ոչ մեկին: Ըստ նրա՝ ընտրական ողջ գործընթացը շինծու է, իսկ բոլոր առաջադրված թեկնածուները՝ դրածոներ. «Հրանտ Բագրատյանն ո՞վ ա, նախկին վարչապետն ի՞նչ ընդդիմություն, ցավդ տանեմ: Օլիգարխ… իմ հետաքրքրության շրջանակներում ինքն ընդհանրապես չկա: Ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ …
Հուն 18,2013 00:00 Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն: Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գազի սակագնի բարձրացման …
ԽՈՍՏՈՒՄՆԱՇԱՏ Հուն 18,2013 00:00 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը հայկական կողմի համար կարելի է հաջողված համարել. Իվանիշվիլին գոնե հրապարակային մակարդակով միանգամայն դրական հայտարարություններ արեց, որոնք, բացի հայ-վրացական բարեկամության մասին ծեծված ճառասացությունից, պարունակում էին բավականին կոնկրետ խոստումներ` կոնկրետ ծրագրերի մասին: Առաջինը, անշուշտ, վերաբերում է աբխազական երկաթուղու վերաբացմանը. Իվանիշվիլին եւս մեկ անգամ վերահաստատեց վրաց իշխանությունների պատրաստակամությունը: Սա կարեւոր է հատկապես այն …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՏԱՐԿՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Հուն 18,2013 00:00 Հայաստանում արտագաղթի տվյալները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. 2012թ. Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է 2012թ. Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը, ըստ որի՝ ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ, վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը: Համեմատության համար նշենք, որ 2011թ. …
ՄԱՇՏՈՑ ԲԱՌԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՈՎԵՐԻՆ ՍԱՆՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հուն 17,2013 23:23 Ավագ դպրոցի աշակերտ Մուշեղ Հովսեփյանը այսօր “Շանթ” հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ շտեմարաններում անհեթեթ բառեր են գրված, որոնց իմաստը դժվար է կռահել: Մասնավորապես՝ Մաշտոց բառը ներկայացված է որպես կովերին սանրելու գործիք: Հավանաբար, այս “թարգմանության” հեղինակը չի լսել Մեսրոպ Մաշտոցի մասին եւ չգիտի, թե ով է: Կարծում ենք՝ Հայոց լեզվի մասնագետները կամ գոնե ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը