Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարզվում է, «Բիզնես Ռեջենտ» ՍՊԸ-ի տնօրենն է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մարզպետը նշյալ ՍՊԸ-ի հիմնադիրն է ու, ըստ փաստաթղթերի, մինչեւ այժմ շարունակում է տնօրինել այդ ընկերությունը` չնայած այն հանգամանքին, որ պետական պաշտոնյային արգելվում է բիզնես գործունեությամբ զբաղվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մարզպետից պարզել, թե ինչու է, օրենք խախտելով, …