Ալժիրում ուկրաինական ինքնաթիռ է վթարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ալժիրի հարավում ուկրաինական ինքնաթիռ է վթարվել, տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Թամանրասսետ օդանավակայանի շրջանում: Օդանավում 7 ուղևոր է եղել, որոնց քաղաքացիությունը դեռևս չի պարզվել: Ուկրաինայի արտգործնախարարությունից հայտնել են, որ վթարի մասին տեղեկատվությունը ճշտվում է:

УНН-ն, պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնում է, որ ուկրաինական ռազմաօդային ինքնաթիռ երկրի սահմաններից դուրս չկա: Այդպիսով, խոսքը կարող է գնալ մասնավոր կամ ոչ մեծ ուղևորափոխադրող օդանավի մասին:




Լրահոս