Նախկին գյուղնախարարի հարազատ օջախը` ՕԵԿ-ն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՕԵԿ քվոտայով նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը երեկ խիստ վիրավորվել էր մեր թղթակցի այն հարցից, թե դեռ ՕԵԿ-ակա՞ն է: «Ոնց թե՝ դեռ, ՕԵԿ-ն իմ հարազատ օջախն է… իմ տունն է, իմ կուսակցությունը, ինչի՞ մասին է խոսքը…»: Հարցին, թե իրեն պատկերացնո՞ւմ է ընդդիմադիր ՕԵԿ-ի շարքերում` ակտիվ գործունեություն ծավալելիս, պնդել էր թե միշտ ակտիվ է եղել: «Իհարկե՝ շատ- շատ, ես միշտ էլ ակտիվ եմ եղել, մենք միշտ էլ ակտիվ ենք եղել»,-ասել էր, նախկին գյուղնախարարը, ով 2010 թվականին պաշտոնանկ լինելուց հետո մոռացության է մատնվել եւ քաղաքական, եւ լրատվական դաշտի կողմից: Նա խոստացել է առաջիկա ակտիվության մասին մանրամասնել արտասահմանից վերադառնալուց հետո: Հիշեցնենք, որ Ալավերդյանը պաշտոնավարեց 2009-2010 թվականներին: Իսկ պաշտոնանկության պաշտոնական պատճառաբանությունը ոլորտում արձանագրված խոշոր անկումն էր»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս