Շները դպրոցի բակում բզկտել են 9-ամյա աղջկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Յամալի մարզում գիշերօթիկ դպրոցի բակում գտել են 9-ամյա աղջկա դին: Երեխային, ենթադրաբար, բզկտել են շները:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, Յամալո-Նենցյան ինքնավար մարզի քննչական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան Տազովսկի շրջանի գիշերօթիկ դպրոցներից մեկի տարածքում հայտնաբերվել է երկրորդ դասարանի աշակերտուհու դիակը: Երեխան մահացել է իր վրա հարձակված հինգ շան կծածից:

Ստուգման ընթացքում պարզվել է, որ աղջկա վրա հարձակված շները պատկանում են գիշերօթիկի անձնակազմին:




Լրահոս