Հայտնաբերվել է զենք-զինամթերքով լի պարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին` ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի մոտակայքում, հայտնաբերվել է զենք, զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ խումբը:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ նախկին Կիսահաղորդիչների գործարանի պարսպի մոտ, հայտնաբերվել է պարկ, որում առկա էր 3 հակահետևակային ПМН-2 ական (ուսումնական), 1 հակատանկային ТМ-57 ականի պայթուցիչ (ուսումնական), ինքնաշեն հրացան, 2 հատ 5.45 մմ և 8 հատ 18.4 մմ տրամաչափի փոմփուշտներ:




Լրահոս