Հնդկաստանում հարսնացուն փոխել է փեսացուին հենց հարսանեկան արարողության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի Ռամպուրա քաղաքում հարսնացուն փոխել է փեսացուին հենց հարսանեկան արարողության ժամանակ՝ այն բանից հետո, ինչ փեսացուի մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել:

Ականատեսների խոսքերով՝ Ինդիրա անվամբ աղջիկն անչափ կատաղել է, որ իր ընտրյալը նախօրոք չի պատմել նրան իր հիվանդության մասին:

Մինչ հիվանդ փեսացուին բժիկներն օգնություն էին ցուցաբերում, Ինդիրան դիմել է հարսանեկան արարողությանը ներկաներից մեկին՝ խնդրելով ամուսնանալ իր հետ: Ինչպես պատմում են ականատեսները, վերջինս իրեն երկար սպասեցնել չի տվել:




Լրահոս