ՌԱԿ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԱԿ Հանրապետական վարչությունը ողջունում է Լիոնի 26-րդ համագումարի որոշումը Մայր հայրենիքում կուսակցության միավորման նկատմամբ դրական դիրքորշում ձեւավորելու եւ շուտափույթ կերպով բանակցությունները սկսելու համար` Հայաստանի եւ Սփյուռքի ՌԱԿ կառույցների միջեւ համագործակցության եւ համատեղ հետագա գործունեության նպատակով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել ՌԱԿ 26-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում այլ հարցերի հետ միասին պատգամավորները անդրադարձել են նաեւ Հայաստանում ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորման փաստին եւ նշել. “ՌԱԿ 26-րդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը միահամուռ կերպով կևողջունէ Հայաստանի մէջ կեանքի կոչուիլն ու պաշտօնական ճանաչումը Ռամկավար Ազատական Կուսակցութեան: Առ այդՙ նկատի ունենալով հայրենիքի մէջ մօտալուտ քաղաքական իրադարձութիւնները, ժողովը կը յանձնարարէ որ ՌԱԿ նորընտիր Կեդրոնական վարչութիւնը, անմիջական ապագային, կապ հաստատէ ՌԱԿ Հանրապետական վարչութեան հետ եւ համատեղ խորհրդակցութիւններով, լայն համագործակցութեան համապարփակ եզրեր որոնէ, մշակելով նաեւ անոնց անմիջական գործադրութեան միտող ծրագիրներ”:
Հիշեցնենք, որ Լիոնի 26-րդ Ընդհանուր պատգամավորական ժողովը նաեւ դատապարտել էր Հայաստանում առկա կաշառակերությունը, մենատիրության մարմանջը եւ անպատիժ մնացող հանցագործությունները. ,Ինչպէս նաեւ՝ հայրենի իշխանութիւններէն կը պահանջէ անհրաժեշտ միջոցառումներուն դիմելու՝ կանխարգիլելու համար մտահոգիչ հոլովոյթ հանդիսացող արտագաղթի երեւոյթը, զայն համարելով հայրենիքի գոյութեանն իսկ սպառնացող վտանգ եւ առ այդ կոչ կևուղղէ Հայ ժողովուրդի հաւաքական զգաստութեան ամէն ճիգով կասեցնելու համար հայրենապարպումի այս վտանգաւոր եւ սահմռկեցնող ընթացքը: Միաժամանակ ՌԱԿը հայրենաբնակ մեր քոյրերուն եւ եղբայրներուն անվտանգութիւնը, անդորրութիւնն ու հետեւողական բարգաւաճումը կը դասէ ամէն եւ որեւէ այլ նկատում է գերիվերե:




Լրահոս