Աշխարհի 10 ամենակրթված երկրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Yahoo News-ը՝ ներկայացրել է աշխարհի ամենաբարձր կրթական ցենզն ունեցող երկրները: Ըստ այդմ՝ 2010-ին բարձրագույն ավարտների տոկոսն աճել է 30-ով: ԱՄՆ-ում դա կազմել է ավելի քան 40 %: Սակայն աշխարհի ամենաբարձր կրթական ցենզն ունեցող երկրների բաշխումը վարկանշային աղյուսակում ունի հետևյալ տեսքը.  առաջին տեղում է Կանադան: Սա միակ երկիրն է, որտեղ (2010-ի դրությամբ) չափահաս բնակչության կեսը բարձրագույն կրթություն ունի: Այս ցուցանիշը նաև 40 տոկոսի աճ է պարունակում՝ նույն երկրի 2000-ի նույն ցուցանիշի համեմատ: Երկրորդն Իսրայելն է. այստեղ բարձրագույն կրթություն ունի բնակչության 46%-ը: Առաջատար եռյակը եզրափակում է Ճապոնիան (45 %): Հաջորդիվ տեղերը միմյանց միջև կիսում են ԱՄՆ-ն (42%), Նոր Զելանդիան (41 %), Հարավային Կորեան (40 %), Մեծ Բրիտանիան (38 %), Ֆինլանդիան (38 %), Ավստրալիան (38 և Իռլանդիան (37 %):




Լրահոս