Արմեն Աշոտյանը շնորհավորել է ուսուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի`  Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դուք  առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր  կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական  աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ  ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության  կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ”:




Լրահոս