Հենդերսոնը երկարաձգեց «Լիվերպուլ»-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ը պաշտոնապես հայտարարել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:

Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ նոր պայմանագրով 24-ամյա ֆուտբոլիստը կստանա շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Հենդերսոնը 2011-ին անգլիական «Սանդերլենդ»-ից է տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում անցկացրել է 180 խաղ՝ դառնալով 20 գոլի հեղինակ:




Լրահոս