Շինուհայրում Բելոռուսի քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին, ժամը 22.58-ին  ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում քաղաքացին (գտնվում է ոչ սթափ վիճակում) սպառնում է ինքնասպան լինել` նետվելով ժայռից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են Նատաշա Պնգվեցի (ծնվ. 1972թ. Բելոռուսի Հանրապետության քաղաքացի) ինքնասպանության փորձը:




Լրահոս